01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրաքվե՝ հանուն մեկ առանձին վերցրած անթրաշ ձրիակերի

…իրենց գործն օրնիբուն կատարող ՍԴ յոթ դատավորներից ազատվելու ու չաշխատող ձրիակեր ՍԴ անդամին առաջ տալու համար հեղափոխական իշխանությունը հանրաքվեի է հրավիրում մեզ… հանրաքվե՝ հանուն մեկ առանձին վերցրած անթրաշ ձրիակերի… բա…

…իմ վճարած հարկերից աշխատավարձ ստացող ՍԴ անթրաշ լավատեսությունը ցանկացած հեղափոխության լավագույն խորհրդանիշն է…

…ցանկացած հեղափոխություն նախաձեռնում են յուղի տակառի մեջ լող տվողները՝ ռոմանտիկները (հյուսիսային փափկամազիկ գազանիկը հեղափոխությունից հետո սրանց յուղից տեղափոխում է ավելի խիտ դարչնագույն մածուցիկ նյութով լցված տակառ)…

…ցանկացած հեղափոխություն իրականացնում են «փողոց (…կամուրջ, փոստ, հեռագրատուն) փակողները» ՝ բառադի ֆանատիկոսները (որպես կանոն, սրանք էդպես փողոց փակելով անցկացնում են իրենց օրերը)…

…ցանկացած հեղափոխության պտուղներից իրապես օգտվում են կայացած սրիկաներն ու ձրիակեր լավատեսները…

© ձրիատես ու լավակեր ցիրկ

Վահան Ասատրյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ