24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ»-ի դեմ

hetq.am. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:

Արձագանքելով այս հոդվածին՝ Արթուր Վանեցյանն «Ինստագրամի» իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի՛ զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները: Պատիվ ունեմ»:

Հետագայում Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հերքման պահանջ և դրան կից հերքման տեքստ են ներկայացրել «Հայկական ժամանակ»-ին: Թերթը, սակայն, հերքման տեքստ չի տեղադրել՝ պատասխանելով, որ Արթուր Վանեցյանի կողմից լիազորված անձինք չունեն հերքման տեքսի բովանդակությունը սահմանելու լիազորություն: Բացի այդ՝ «Հայկական ժամանակի» պատասխանում նշվում է, որ հերքման տեքսում, ինչպես նաև հերքման պահանջ ներկայացնելու դիմումում նշված չէ, թե իրենց հրապարակած հոդվածի կոնկրետ որ արտահայտություններ են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող:

Նման պայաններում Վանեցյանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել, ինչը, փաստորեն, երեկ արել են:

«Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ