24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ԱԺ ընդդիմությունը չեզոք է, ուրեմն մեղսակից է սահմանադրական կարգի տապալմանը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուտափույթ կազմակերպումը իրավաբանները գնահատեցին հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց: Իսկ քաղաքական առումով իրավիճակը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ սա քաղաքական արկածախնդրություն է՝ մեկ անձի և մի խմբի կողմից: Հայաստանի հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտեց իշխանության նախաձեռնած «Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Հայտարարեցիք, որ ավտորիտար պոպուլիստների կողմից կատարվում է Սահմանադրական դատարանը մեկուսացնելու, զավթելու փորձ: Եվ այս գործընթացը որակեց արկածախնդիր: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ը կոչ է արել իշխանությանը Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Եթե նախկին իշխանությունների ժամանակ իրականացվեին այնպիսի հակասահմանադրական քայլեր, որպիսիք արվում են այսօր, ապա մեկը մյուսին հաջորդելու էին միջազգային կառույցների՝ ՀՀ իշխանություններին ուղղվող անխնա քննադատական զեկույցներ: Մի բան, ինչն այսօր չկա: Կա կարծիք, թե իշխանության սորոսական թևն է, իբրև, իր լծակներով կանխում այդ ընթացքը: Մյուս կողմից, եթե միջազգային կառույցներն այսօր լռում են, աչք են փակում Փաշինյանի անօրինական քայլերի առաջ, ապա վաղն այդ լռությունը թանկ գնով վաճառելու են Հայաստանին: Իսկ այդ գինը կարող է լինել թե՛ Արցախի հարցում վտանգավոր զիջումների պարտադրանքը, թե՛ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում ոչ հայանպաստ քաղաքականության իրականացումը: Այսինքն, գործ ունենք քաղաքական առևտրի հետ։ «Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանն է:

livenews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ