20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչքանո՞վ ենք վստահ, որ մի օր մեզ ադրբեջանական համայնքի հետ զուգահեռ դեմ չեն տալու փախստականների, որոնց այնտեղ ներկայացնող չկա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԿԸՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանում քվեարկելու իրավունք ուի 340.689 ներքին տեղահանված: Սա շատ ուշագրավ թիվ է։

1. Եթե Ադրբեջանը խոսում է 1 միլլիոն փախստականի ու ներքին տեղահանվածների մասին, ապա ո՞ւր են մնացածը։ Եթե նույնիսկ հաշվի առնենք որ փախստականի ստատուսը տարածվում է նաև ժառանգների վրա և մի մասը 18 տարեկանից փոքր են, ամեն դեպքում չի կարող լինի 650 հազար անչափահաս երեխա։ Էդ դեպքում ինչքա՞ն են Ադրբեջանում ռեալ կոնֆլիկտից տուժածները:

2. Երբ մենք ասում ենք, որ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը չպիտի նստի բանակցային սեղանի շուրջ, քանի որ իրենք մասնակցում են ընտրությունների և ընտրում են Ալիևին, այս թիվը ցույց է տալիս, որ առնվազն բոլորը չեն մասնակցում, այստեղ ներքին տեղահանվածների թիվն է, փախստականների մասով ինֆո առհասարակ չունենք, առավել ևս Սովետական անձնագրերով և հատուկ կարգավիճակով փախստականների, որոնք ընտրելու իրավունք չունեն:

3. Եթե այս 340 հազարն ունենալու են ներկայացուցիչներ ադրբեջանական պառլամենտում և իրենց անունից խոսելու է, օրինակ, Թուրալ Հանջալիևը, ապա ինչքանո՞վ ենք վստահ, որ մի օր մեզ ադրբեջանական համայնքի հետ զուգահեռ դեմ չեն տալու փախստականների, որոնց այնտեղ ներկայացնող չկա։ Նույնիսկ եթե դա 30 հազար հոգի մարդ է։
4. Ո՞վ է բանակցություններում այդ դեպքում ներկայացնելու մեր փախստականներին Ադրբեջանի տարածքից:

5. Առհասարակ սովետական շրջանում արտագաղթածներին կարո՞ղ ենք համարել փախստական, եթե մի պետության ներսում են տեղահանվել, ո՞նց ենք տվել այդ կարգավիճակը, մասնագետների կարծիք է պետք էս մասով»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ