06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ մինչ այժմ չեն ապամոնտաժվել արագաչափերը. Հարց Նիկոլ Փաշինյանին

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսում եմ ՀՀ վարչապետին ուղղված նամակների, դիմումների շարք։ Ոգեշնչվել եմ Միհրան Հակոբյանի Սերժ Թանկյանին ուղղված շարքից։

Եվ այսպես Նամակ թիվ 1

Հարգելի պարոն Վարչապետ,

Երկու տարի առաջ, երբ դուք ջանասիրաբար զավթում էիք իշխանությունը, դուք առատաձեռն խոստումներ էիք տալիս հայ ժողովրդին։

Ես որպես այդ ժողովրդի մասնիկ խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցին։ Ինչո՞ւ մինչ այժմ չեն ապամոնտաժվել արագաչափերը։ Հավատացեք, ժողովրդի համար սա շատ ավելի արդիական և կարևոր է, քան ՍԴ անդամների հարցը։

Միանգամից ուզում եմ ասել, որ «հին լափամանից օգտվածները ռևանշ են ուզում անեն» պատասխանը, չի բխելու ձեր շահերից, քանզի հարցս շատ հստակ է և չի ենթադրում որևէ ռևանշ, կամ քաղաքական ենթատեքստ։

Կսպասեմ ձեր պատասխանին։

Եվ այո, հարցեր դեռ շատ կան…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ