05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, քան Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելը չի խոսում ԲՀԿ երերուն կեցվածքի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Երբ մենք որոշեցիքն չմասնակցել քվեարկությանը, սա ինչ-որ մարդկանց համար հիմք է հանդիսացել, որ մեզ մեղադրեն երերուն կեցվածքի մեջ, բայց չկա նման խնդիր», – ասաց նա:

Պետրոսյանը նշեց՝ ինքը բազմիցս ասել և նորից պնդում է, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ գոյություն չունի, դա շինծու օրակարգ է: 

«ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, իրար նկատմամբ անվստահության, անհանդուրժողականության ճգնաժամ կա: Այնտեղ (Սահմանադրական դատարանում – հեղ.) մի ճգնաժամ կա, դուք գիտեք՝ ով է այդ ճգնաժամը, (նկատի ունի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին – հեղ.), էդ ո՞նց ա մինչև իր այնտեղ հայտնվելը ՍԴ-ն բնականոն գործունեության մեջ էր, հիմա հայտնվեց ճգնաժամում: Ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա, այլ է խնդիրը, որ ՍԴ-ն յուրայիններով լցնելը մարդիկ փորձում են բխեցնել իրավիճակից, թե իբր ճգնաժամ կա», – ասաց Պետրոսյանը:

Խոսելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ Պետորսյանն ասաց, որ 60-70 մլն դրամի ծախսի մասին է խոսքը և փաստացի նպատակը մեկ անձից՝ ՍԴ նախագահից ազատվելն է:

«Կարելի՞ է մի անձից ազատվելու համար պետական բյուջեից այդքան ծախս անել, բա ասում ենք՝ այդքան փող չկա, որ թոշակները տեսանելի աճ ունենան, նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով է ընդհամենը բարձրացվում: Սա շռայլություն չէ՞», – ասաց նա:

Պետորսյանը նշեց՝ քաղաքական շահերից և շարժառիթներից ելնելով Սահմանադրական դատարան չի կարող ձևավորվել:

Հարցին՝ ինչպե՞ս կքվեարկի, եթե հանրաքվեի լինի, Պետրոսյան ասաց.

«Իրավունք չունեմ խմբակցության անունից խոսել, բայց ես դեմ եմ այս պրոցեսին ու դեմ էլ քվերակելու եմ: Անգամ, եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ անձնական ընտրական իրավունքն եմ իրականացնում»:

Երեկ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի: Նախագիծը հաստատելու համար նախագահը պետք է ստորագրի այն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահություն էր հայտնել, որ նախագահը կստորագրի նախագիծը՝ նշելով, որ, հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլիի սկզբին: 

 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ