24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ

Հարգելի իմ քայլական պատգամավորներ,

Գովելի է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու եւ հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթեւ մտավարժանք։

Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին եւս առաջարկում եմ սա մի կողմ դնել)

Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը եւ կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝
• Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը
Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝
• Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:

Հիմա անցնենք մտավարժանքի երկորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո’, դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, ( առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։
Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո’, պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։

Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենեւին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։

Հ.Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հանարապետության միջազգային հեղինակության եւ իրավական անվտանգության հարց է։ Գրում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ