Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները. հացադուլ և նստացույց /վիդեո/
“Ես որոշել եմ նստացույց և հացադուլ անել, անձամբ այդ մասին ասել եմ վարչապետին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց նստացույց հայտարարած Նինել Իվանյանը: Նինել Իվանյանի պահանջները այդպես էլ չեն բավարարվում: Իվանյանը պատմեց, որ երկար տարիներ աշխատել է “Արմենիա” բժշկական կենտրոնում, սակայն հիվանդանոցի ղեկավարության պատճառով այսօր իր պատիվն ու համբավը արատավորված է:
“Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար’’,-մեզ նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:
Նինել Իվանյանը վարչապետին խնդրում է վերականգնել իր կորցրած աշխատանքային ստաժի տարիները և ցանկանում է, որ աշխատանքից հեռացնեն մեղավորներին, քանի որ հիվանդները մեղք են:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: