24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի հայտարարությունն ամբողջովին հիվանդ երևակայության արգասիք է. Արտակ Զաքարյան

Օրերս ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել և նշել. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը։ Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը: Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արատկ Զաքարյանն Armdaily.am-ի հետ զրույցում Բաբայանի հայտարարությունը ցնդաբանություն որակեց։

«Սամվել Բաբայանի հայտարարությունը չգիտեմ թե ո՞վ է գրել, բայց այն ամբողջովին հիվանդ երևակայության արգասիք՝ ցնդաբանություն պետք է համարել: Անհիմն և անհեթեթ հայտարարություն է տարածվել, որն առաջին հերթին չի բխում Արցախի շահերից և խոչընդոտ է հանդիսանալու հենց բանակցային գործընթացի համար:

Սերժ Սարգսյանի կողմից վարած բանակցությունների թիվ մեկ հարցը միմիայն Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանն ու դրա միջազգային ճանաչմանն է վերաբերվել: Այդ թեմայով մնացյալ հայտարարությունները՝ «հողեր հանձնելու վերաբերյալ» ընդամենը պրիմիտիվ, էժանագին շահարկումներ են: Իմ կարծիքով, կոնկրետ Սամվել Բաբայանի կողմից արվածը՝ նեղ խմբային շահեր է հետապնդում և փորձ է արել Արցախում ընտրությունների նախաշեմին, այդ կերպ իր վրա հրավիրի ՀՀ իշխանությունների ուշադրությունը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Բաբայանը նաև նշել էր, որ Փաշինյանը հիմա հայտնվել է փակուղում, քանի որ մադրիդյան սկզբունքներով հիմա էլ նրանից պահանջում են նույնը, ինչ Սերժ Սարգսյանից։ Հարցին, թե ՀՀ-ն երբևէ փակուղում հայտնվե՞լ է, Զաքարյանը պատասխանեց.« ՀՀ-ն նախկինում բանակցային փուլում երբեք փակուղային իրավիճակում չի հայտնվել՝ նույնիսկ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո: Դրա մասին նախկինում խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր Փաշինյանը փակուղում կարող է հայտնվել, եթե շարունակի անհասկանալի դիրքորոշումներ ցուցաբերել և անպատասխանատու, հակասական հայտարարություններ անել ղարաբաղյան կարգավորման շրջանականերում»:

Անդրադառնալով Մնացականյան- Մամեդյարով հանդիպմանը՝ Զաքարյանը նկատեց, որ ցավոք որևէ հուսադրող հանգամանք դեռ ակնկալել չենք կարող:

«Տպավորություն է, որ բանակցություններ են ընթանում ինչ-որ մութ, անհասկանալի ծրագրերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի»,-հավելեց Պաշտպանության նախկին փոխնախարարը։

Դուսյա Ղազարյան

armdaily.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ