14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատախաղության միջնորդությունը մերժվեց, Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը: 2019թ դեկտեմբերի 30-ին Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Վերաքննիչ դատարանն այսպիսով ամրագրեց, որ կալանավորելու համար հիմքեր չկան։ Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ