20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչ մեսիջ էր հղում նախագահը ՌԴ-ին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր արած հայտարարությունը կարելի է համարել մեսիջ ՌԴ իշխանություններին: ՛՛Միանշանակ, սա մեսիջ է՝ ուղղված նաև Ռուսաստանի իշխանություններին ու ինչ-որ տեղ նաև կոչ է մնալ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ նման հայտարարությունները հնչում են նախագահի շուրթերից ու հնչում են պարբերաբար: ՛՛Առաջին անգամը չէ, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում հայտարարել է, որ գործընկերներից սպասում է ավելի գործընկերային մոտեցումներ ու հարաբերություններ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հակառակորդներին՛՛,-շեշտեց Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս նաև կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը ավելի իրեն զուսպ պահի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության հարցում:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին և ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ