20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով հեռանալու «հումանիտար» միջանցք կտա գերագույնին

  1. Գերագույնը «մասսային տաքացնում է»՝ խոսք տալով, որ «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ» չի պլստալու, որ բոլորը «ծեփվելու են պատերին ու փռվելու ասֆալտներին», իսկ մարդ կա, ում «թաթիկները կկտրեն»: Մասսան արդեն տաք է, ուզում է արյուն, կտրած թաթիկներ ու փայ։ Փայ «4 միլլիարդից», Սաշիկի 50%-ից, Մանվելի «տուշոնայից ու զգուշյոնկայից:
  2. Մասսան չի հասկանում՝ ինչու է գերագույնը հապաղում, ու, իրեն զգալով «պատմական արդարության գործիք» («Вошь ли я, как все, или человек?», «Тварь ли я дрожащая или право имею?»), որոշում է ինքն իր ձեռքով «թաթիկներ կտրել»: Մեկը ներկ է վերցնում ու հարձակվում մամուլի ակումբի վրա, մյուսը ՍԴ նախագահի դստեր նկարն է հրապարակում ու ասում՝ «Ձեզ տեսնեմ», մյուսը՝ կոչ անում «ջարդել Արցախի նախագահի գլուխը», իսկ մեկ այլ անձ՝ ԱԺ-ի կին պատգամավորի է սպառնում։ Գերագույնն այդ մասսային չի սանձում՝ հույս ունենալով, որ այս համատարած վախի մթնոլորտն իր իշխանությունը կերկարաձգի, քանզի այս մթնոլորտում բոլորը բոլորին չեն վստահի ու կվախենան միմյանցից։
  3. Մասսան, որը հակված է հավատալ դավադրությունների տեսություններին, սկսում է մտածել, որ գերագույնն իրեն «գցել» է, ու «իր հասանելիք փայը» իր գրպանն է դրել, ստորաբար խաբել մասսային: Ու այստեղ ատելության թիրախում հայտնվում է գերագույնը, քանզի նա հույս տվեց «լավ կյանքի, լիքը արյան ու փողի» բայց չարեց դա, ուստի պիտի պատասխան տա այս ամենի համար։

Внимание, вопрос! Ո՞վ կլինի նա, ով գերագույնին կփրկի մասսայից և հեռանալու «հումանիտար» միջանցք կտա։

Բենիամին Մաթևոսյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ