25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոստանտին Տեր-Նակալյանը հերքում է

Հրապարակային հերքում

Այսօր իմ աղբյուրը ինձ տեսանյութ էր ուղարկել այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շփվում ինչ-որ քաղաքացու հետ՝ ակումբում։ Աղբյուրս պնդում ու վստահեցնում էր, որ տեսանյութն արված է անցած կիրակի օրը՝ հունվարի 19ին, ընդ որում՝ հենց այն ժամերին, երբ տեղ էր գտնում Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։

Վստահելով աղբյուրիս՝ ես այս լուրը հրապարակել էի իմ անձնական էջում, որտեղից էլ այն տարել էին տարբեր կայքեր։ Սակայն, հետագայում ինձ ներկայացվեցին անհերքելի փաստեր, որ տվյալ տեսանյութն արվել է հունվարի 11ին, որոնք ստուգելուց հետո, ակնհայտ դարձավ, որ ես ակամա ապատեղեկատվություն եմ տարածել՝ վստահելով աղբյուրիս։

Քանի որ, անկախ ամեն ինչից, ես անթույլատրելի եմ համարում ստի ու ապատեղեկատվության կիրառությունը, նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյանի ու իրա իշխանության դեմ պայքարի համատեքստում և պնդում եմ, որ ապատեղեկատվություն տարածելը ու դրա համար պատասխանատվություն չստանձնելը հենց Նիկոլի ձեռագիրն է, այլ ոչ իմը, ես ուզում եմ հրապարակայնորեն հերքել, որ տվյալ տեսանյութը նկարահանվել է հունվարի 19ին։ Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր ընթերցողներից ու շահագրգիռ կողմերից, անգամ՝ Փաշինյանների ընտանիքից այս ցավալի թյուրիմացության համար։

Հրապարակումը կհեռացվի իմ էջից, ինչպես նաև BlogNews.am կայքից։ Որպես հեղինակ, խնդրում եմ նաև հեռացնել այդ նյութը բոլոր այն ռեսուրսներից, որոնք այն վերահրապարակել են։

Կոստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ