25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է խանգարում իշխանության մեջ բազմած հարյուրավոր «դարմաեդներին»: Բարձրաստիճան պաշտոնյան պարզապես հիստերիայի մեջ ընկնելու իրավունք չունի. Հրապարակ

Ես հասկանում եմ, որ իշխանություն կրողները կարող են ունենալ համակրանքներ ու հակակրանքներ, ի վերջո, նրանք էլ միս ու արյունից կազմված մարդիկ են։ Բայց երբ վաստակ ունեցող, բարձր պետական պաշտոն զբաղեցրած անձի հոբելյանը շնորհավորելիս կամ մահը ցավակցելիս էլ են այդ համակրանք-հակակրանքներով առաջնորդվում, չեմ հասկանում։ Հասկանում եմ, որ որոշ օրենքներ ու որոշումներ ցավոտ են եւ կարող են ինչ-որ անձանց շահերին հարվածել ու կենսապայմանները վատթարացնել, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ մեկուկես տարում հիմնականում հենց նման օրենքներ ընդունվեն՝ վիճելի ու ոչ միանշանակ որոշումներ, որոնք բարդացնում են մարդկանց կյանքը։ Ես հասկանում եմ, որ ամեն բողոքի ակցիա չէ, որ միտված է առաջադիմությանը, եւ իշխանությունը չպետք է դրանց ճնշման ներքո նահանջի ու հետքայլեր անի։

Բայց ի՞նչն է խանգարում, որ իշխանության մեջ բազմած հարյուրավոր «դարմաեդներն» իջնեն, գնան այդ բողոքող մարդկանց մոտ, խոսեն նրանց հետ, բացատրեն իրավիճակը, համոզեն, որ եթե անգամ այս պահին իրենք տուժում են որեւէ որոշման արդյունքում, ապա մեծ հաշվով ե՛ւ արդյունքում երկիրը շահելու է, ե՛ւ դա է պահանջում առաջընթացը։ Ես հասկանում եմ, որ այսօր ամեն ինչ կառուցված է փիառի վրա, եւ շահում է նա, ով լավ է տիրապետում քարոզչական հնարքներին ու ժամանակակից տեխնոլոգիաներին, բայց աշխատանքը չի կարելի փոխարինել փիառով եւ չի կարելի չարածն արածի տեղ անցկացնել՝ մարդկանց աչքին թոզ փչելով։ Եվ վերջապես․ հասկանալի է, որ երկրում բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ մթնոլորտում կախված լարվածությունը նյարդային է դարձրել բոլորիս։ Բայց եթե շարքային քաղաքացին կարող է նյարդայնանալ ու անգամ հայհոյել, բարձրաստիճան պաշտոնյան պարզապես հիստերիայի մեջ ընկնելու իրավունք չունի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ