25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջորջ Սորոսի գործակալական ցանցն է Հայաստանում Փաշինյանի իրական քաղաքական հենարանը. Գոլոս Արմենիի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր ուղղակի կախված է սորոսյան «Gаllup-Հայաստան» կազմակերպության սոցհարցումների արդյունքներից, որոնք բավական հեռու են իրականությունից։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով Սորոսի ֆոնդի հետ երկրի ներկա ղեկավարության կապերի թեման։

«Իսկ իրականությունն այնպիսին է, որ առանց սորոսյան կազմակերպությունների Փաշինյանը ի վիճակի չէր լինի դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մարդկանցով լցնել Հանրապետության հրապարակը։ Որոշ ժամանակից ի վեր ոչ թե ժողովուրդը, այլ պարոն Ջորջ Սորոսի գործակալական ցանցն է Հայաստանում Փաշինյանի իրական քաղաքական հենարանը։

Առանց նրա չկա ոչ վարկանիշ, ոչ  երաշխավորված «մասովկա», ընդ որում՝ գործակալական ցանցն ամեն օր ընդլայնում է իր ազդեցության ոլորտները… Վարչապետն արդեն վաղուց հայտնվել է Բաց հասարակության հիմնադրամների փափուկ ճնշման տակ, որոնք թելադրում են քաղաքականությունը ոչ միայն խորհրդարանի պատերի ներսում, այլեւ կառավարությունում, ընդ որում՝ գործառույթները բաշխված են չափազանց հստակ, ինչպես պահանջում են գործակալական ցանցի կանոններն ու նոմենկլատուրային մոտեցումը։ Իրավիճակը իշխանության առաջին էշելոնում չի կարող մտահոգություններ չառաջացնել, Փաշինյանը գտնվում է բացահայտ կախվածության մեջ սորոսյան նոմենկլատուրայից, որը թելադրում է նրան խաղի կանոններ գրեթե բոլոր ոլորտներում։ Եթե վաղը վարչապետը հանկարծ որոշի ազատվել այդ կախվածությունից, ի վիճակի չի լինի հանրահավաքին հավաքել անգամ 2 հազար մարդու։

Սորոսյան հասարակական կազմակերպություններն արդեն իրենցով նենգափոխել են քաղաքացիական հասարակությունը, իսկ որպեսզի հարված հասցնեն նոր հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց մասին հայտարարել են 2019 թվականին, իշխանությունը մշակել է համապատասխան օրինագիծ։ Այն կոչված է խստացնելու հասարակական կառույցների ֆինանսավորման վերահսկողությունը, որոնք ստեղծվել են ի հակակշիռ նրանց, որոնք գոյություն ունեն Սորոսի փողերով։ Սա նախազգուշացնող քայլ է, որը հազիվ թե Փաշինյանին ցանկալի արդյունք բերի։ Հակասորոսյան տրամադրությունները հասարակությունում աճում են ամեն օր։ Վարչապետը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի զսպի դիմակայությունը իշխանության սորոսյան եւ ոչ սորոսյան ճյուղերի միջեւ, ինչը կարող է ցանկացած պահի վերաճել հրապարակային առճակատման։

Մտածող հանրությունը դիմադրում է ազգային արժեքների դեմ սորոսյան գործակալական ցանցի ոտնձգություններին, եւ այդ դիմադրությունն ուժեղանում է օրեցօր։ Զուգահեռ՝ ավելանում է վարչապետի կախվածությունը սորոսյան նոմենկլատուրայից, որը մեր երկրում միանգամայն կոնկրետ անելիքներ ունի։

Քանի դեռ Նիկոլը չի խանգարում այդ անելիքների իրականացմանը, կարող է հանգիստ քնել, հակառակ դեպքում վտանգում է խիստ կարճ ժամկետներում հայտնվել այնտեղ, որտեղից եկավ մեծ քաղաքականություն, այսինքն՝ փողոցում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ