25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկրի թիվ մեկ պատասխանատուն երկրի թիվ մեկ անպատասխանատուն է

Խաբված ժողովուրդը արթնանում է քնից: Բարոյահոգեբանական ներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ, հուզական դաշտ ստեղծելով, մարդկանց սոցիալ հոգեբանության նուրբ կողմերը շահարկելով Նիկոլը և իր հետ քայլածները 2018թ.-ի ապրիլին եկան իշխանության:

Շուտով երկու տարի կլինի և հասարակությանը տրված ոչ մի խոստում կատարված չէ, փուչիկը պայթելու է շուտով: Եվ ուրեմն՝ հերթական էմոցիոնալ ֆոնն է պետք ստեղծել հետևյալ սցենարով. «անմեղ զոհի, հալածյալ արդարի կերպար, որին հալածում են, բամբասում և չեն գնահատում չար մարդիկ, այս ամենին դիմակայելով երկիր է հզորացնում և պաշտպանում փրկիչը, բայց սրիկաները հասել են արդեն ընտանիքին, և ուրեմն այլևս հնարավոր չէ այս վիճակը տանել, պետք է հեռանալ: Բայց այնպես, որ պատասխանատվություն չլինի մի ամբողջ ազգի խաբելու և երկիրը 30 տարով հետ տանելու համար»:

Երկրի թիվ մեկ պատասխանատուն երկրի թիվ մեկ անպատասխանատուն է:

Գեւորգ Գեւորգյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ