24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իշխանություն ենք կորցրել, բայց հիշողությունն էլ հո չենք կորցրել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրը այն բացառիկներից է, երբ մոտ մեկ ժամ հետեւել եմ ԱԺ նիստին եւ, այն , ինչին ականատես եղա հեռուստաէկանից, դժվար է քննարկում անվանել։

Ընդդիմությունը իր տեղ-տեղ ճիշտ դիտարկումների ֆոնին ձեռքի հետ էլ շարունակեց/որոշ պատգամավորներ/ քար գցել նախկին իշխանությունների բոստանը, առանց անհարմար զգալու եւ առանց ինքը իրեն հարց տալու՝ բա մենք ո՞ւր էինք այդ նախկին ժամանակներում, ո՞ր հարեւանի տանն էինք թեյ խմում, նախկիններից ո՞ւմ աշխատասենյակում էինք աղքատ ազգականի պես նվնվում։

Առհասարակ, նկատելի միտում կա, ով ուզում է ներկաներին մի բան ասել, նրա բերած օրինագծերը քննադատել, իր հոգու պարտքն է համարում նախկիններին էլ մի երկու լալահառաչ խոսք նետել, իբր չեն վերադառնալու, չեն լինելու եւ այլն։

Ախր, այ, այսպես կոչված այսօրվա խորհրդարանական ընդդիմադիրներ, ձեր բանին գնացեք, գործ արեք, ի՞նչ գործ ունեք այն նախկինի հետ, որն այսօր, այո, խորհրդարանում չէ, որը ձեզ չի էլ ուզում հիշել, եւ ազնվորեն ու պրոֆեսիոնալ զբաղեցնում է արտախորհրդարական ընդդիմության տեղը, ձեր սիրտը ինչո՞ւ է մրմռում, որ նախկինները ոչ միայն չեն մեռել, այլեւ՝ պատասխանատվություն են զգում եւ սրտացավ են մեր երկրի եւ պետության հոգսերին։ Բա՞ն ունեք ասելու Նիկոլին եւ այսօրվաններին, ուղիղ ասեք, ուղիղ, հասցեական, դուխով, նախկիններին հանգիստ թողեք։ Դուք չեք այն ուժը կամ այն անձինք, որ պիտի նախկին իշխանության հասցեին բան ասենք, ձեզ նայեք ձեր անցածին նայեք, հիշեք թե ձեզնից շատերի եղած-դրածը ում օրոք, ինչպես եւ ինչ հառաչուն աղերսներով եք ձեռք գցել․․

Չգիտեմ, օգուտ ունի՞ ամոթի մասին խոսելը, թե չէ, բայց, ամեն դեպքում ասեմ՝ քաղաքական ամոթ ունենալը չէր խանգարի․․Թեպետ՝ ո՞ւմ եմ ասում։

Հ․Գ․Հա, իշխանություն ենք կորցրել, բայց հիշողությունն էլ հո չենք կորցրել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ