13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ. ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձել է Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին.

«Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց։ Ու Դուք կարծում եք, որ էդ կինոն կարա լավ կասսա ունենա՞… Ձեր պրոդյուսեր ընկերների ծառայություններից գոնե օգտվեք՝ միգուցե կօգնեն (դա էլ է հարց, էդ պրոդյուսերներն էլ մնացին նախկինների ցանկում), իսկ, թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել, կոնկրետ օրինակ, երբ Ստեփանակերտ այցի ժամանակ, առանց կաշկանդվելու և ամոթի, առանց հարգելու Ձեր ավագանի գործընկերներին և Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնեցրել էիք այն հյուրանոցի բակում, որտեղ մնում էիք… հարգեք Ձեր կոլեգաներին, հարգե՛ք ավագանիներին, հարգե՛ք ներդրողներին և վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ… մնացածը՝ հաջորդիվ…»:

 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ