24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր

«Լրատվական աճպարարությամբ զբաղվող Հանրայինի եթերում նայեցի նախկինների նախկինի` Կարապետյան Վլադիմիրի պատվերով նախկինների հետ «ոչ մի կապ չունեցող» Պետրոսի պատրաստած ռեպորտաժը Սամվել Ֆարմանյանի քրոջ մասին: Ի լուր աշխարհի հայտարեցին, որ գտել են դիպլոմների միջուկների փողեր, հայտնաբերել են Հայաստանի պատմության թիվ մեկ կոռուպցիոներին: Եվ ընդամենը հպանցիկ ասվեց, որ Սամվել Ֆարմանյանն այս գործը քաղաքական է համարում: Վերջ, մնացածը լրատվության բառի բուն իմաստով բռնաբարություն է, ուրիշ ոչինչ: Մի խոսքով` կոռուպցիան հաղթահարված է, երկիրը փրկված է, հնգամյակը չորս տարում, ուռռռաաա տավարիշչի…

 
Քաղաքական գործիչ եղբորը պատանդ վերցնելու համար քրոջ վրա գործ կարելու և թոռատեր կնոջը կալանքի տանելու աբսուրդը մի օր վերջանալու է: Բայց դա ուրիշ պատմություն է, դրա մասին մի ուրիշ առիթով կխոսենք: Աստված չանի, որ մի օր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանի վրա կոռուպցիոն թեմայով քրեական գործ հարուցվի, ասեն` A4 ֆորմատի թուղթը մի կողմով միայն օգտագործելու մեղադրանքով, իսկ խափանման միջոցն ընտրվի կալանքը: Անկեղծ, Աստված հեռու պահի, չէի ցանկանա, որ նման լուր պատրաստելու կարիք լինի: Բայց եթե նույնիսկ նման բան լինի, ապա համոզված եմ, որ Սամվել Ֆարմանյանն այդ օրը շատ ավելի հավասարակշռված նյութ է պատրաստելու:

Հ.Գ. Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք: Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ