02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։

Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։

Եւ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին։

Առաջին հայացքից սա չնչին տարբերություն է, սակայն իրականում խորքային մեծ իմաստ ունի։

Եթե առաջին տարբերակը մաքուր եւ վտանգավոր պոպուլիզմ էր, ապա երկրորդը՝ բանակցային գործընթացի սկզբմավորումից մինչ այսօր գոյություն ունեցող բանակցային տրամաբանություն։

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին այս բացահայտման համար։ Նաեւ այն բանի համար, որ ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Լավրովի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ բանակցային սեղանին մեր օրոք բանաձեւված սկզբունքներն են, ինչքան էլ Փաշինյանը հայտարարի սեփական կետից գործընթացը շարունակելու մասին։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկությանը, ապա, ավաղ, այն փաստացի գերակա չի դիտվում ռուսական կողմի համար։

Լավրովի այցի այլ ուղերձների մասին կարտահայտվեմ առանձին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ