Լավ հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար
Ես եմ լավ հովիվը. լավ հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիվ չէ և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է, քանի որ վարձկան է և ոչխարների համար հոգ չի անում:
Ես եմ լավ հովիվը և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից: Ինչպես Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հորը. և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար:
Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ. և իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի մի հոտ և մի հովիվ:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 10:11-16