28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինը Անի Զախարյանի “ծնող է կանչելու”.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը անդրադառնալով Անի Զախարյանի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի ուղղված նամակին՝ հիշեցնում է, թե ինչպես տիկինը  հայտնվեց քաղաքական դաշտում:

Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչեւ 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց եւ հրապարակավ ափսոսանք հայտնեք, որ ինքը դա արել է միայն մեկ տարի առաջ` 32 տարեկանում: Պարզվում է, սեռական քաղցը Անիի մեջ հանգեցրել է ռուսաց լեզվի վատթարացմանը: Դրա վառ ապացույցը Անիի բաց նամակն է “ռուսաց թագավորին”, որը երեկվա դրությամբ ամենաքննարկվողն էր համացանցում: 

Անիի բաց նամակը սոցիալական ցանի հայ օգտատերերին ստիպեց թարմացնել ռուսաց լեզվի իրենց իմացությունը: Անիի գրած նամակում այնքան սխալներ կան, որ եթե դա լիներ առաջին դասարանի աշակերտի կողմից գրված, ապա որեւէ պատճառաբանություն չէր ստիպի ուսուցչին գոնե բավարար նշանակել: Արդեն պատկերացնելի է, որ եթե այդ նամակը հայտնվի Վլադիմիր Պուտինի ձեռքում, ապա վերջինիս պատասխանը լինելու է նույն նամակը` կարմիր գրիչով ուղղագրական սխալները նշած: Դեռ մի բան էլ Պուտինը ծնող կկանչի:

  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ