Խորհրդարանը գիշերային ակումբ չէ. Իրատես de facto
“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետր, որից ներկայացնում ենք մեկ հատված:
–Ասում են` որոշել եք դրես-կոդ ներդնել: Հա էլի` ԲՀԿ-ի դռների մոտ հանդիպող երկարոտն “երազանքների փերիները” շատ են պատգամավորներին շեղում, եւ ինչու միայն, ԱԺ ընդմիջումներին այնպիսի տպավորություն է, թե պատգամավորների օգնականուհիները կաստինգի են ելել:
-Գիտեք, ես չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ իրավական ակտով կարգավորվի, բայց մյուս կողմից էլ, այո, ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաեւ գիշերային ակումբ չէ, նաեւ պուրակ չէ, եւ կարծում եմ՝ որոշակի նորմեր պետք է գործեն` այդ “վայրերից” որոշակիորեն տարբերվելու համար:
–Գիտեք, տարիներ առաջ նման մի փորձ եւս եղավ, սակայն մեկ-երկու ամիս հետո կաստինգը շարունակվեց` շատ ավելի հետաքրքիր ու գունեղ:
-Ես չասացի` ինչ-որ բան անելու եմ անպայման, ես ասացի` ինչ եմ մտածում այդ մասին:
-Եվ վերջին հարց. ինչին եք ամենից շատ կարոտում կառավարությունում:
-Օ՜, չեմ հասցնում։ Հինգշաբթի օրերն այնտեղ եմ լինում, կարոտել չեմ հասցնում:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: