ՕՎԻՐ-ի պրոբլեմը “լյուբիմչիկներն” են. Ժամանակ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/12ovir_02_1402981218.jpg)
“Ժամանակ” օրաթերթն անդրադրաձել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կառուցվածքային եւ կադրային փոփոխություններին:
ՕՎԻՐ-ում իրականացված ստուգումների արդյունքում մի քանի հոգի, այդ թվում՝ վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվեցին աշխատանքից: Իսկ հիշյալ վարչության կուրատոր, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ստուգումների արդյունքում հայտնաբերված աղաղակող խախտումների պատճառով բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նմանատիպ լուրջ ստուգումներ եւ բացահայտումներ այս վարչությունում բավական ժամանակ չէին անցկացվել, քանի որ այն վստահված էր հենց Օսիկյանին, որը վայելում էր ոստիկանության ղեկավարության եւ երկրի բարձրագույն իշխանության վստահությունը: Օսիկյանն էլ վարչությունը համալրեր էր իր սիրելի կադրերով, ովքեր տարիներ ի վեր անարգել ապօրինություններով են զվաղված եղել:
Ոլորտին տեղյակ մարդկանց կարծիքով՝ ՕՎԻՐ-ում խնդիրները, խախտումներն ու կոռուպցիան բույն էին դրել հենց “լյուբիմչիկների” պատճառով, որոնց ձեռքը բռնելը դժվար էր: Օսիկյանի սիրելիներից է, օրինակ, անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, որը վերջին փոփոխություններից հետո, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել: Նրան, չգիտես ինչպես, հաջողվել է 3 տարվա մեջ դառնալ փոխգնդապետ՝ զբաղեցնելու համար այն պաշտոնը, որը զբաղեցնում է ներկայումս:
Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, որոնց համար անգամ նախագահի հրամանագիր կար, ապա դրանք նախաձեռնվել էին ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: