23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԽ-ից գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի կարծրատիպերը «ջարդելու»․ Հրապարակ

«Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար:

Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

«Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է, ինչպես ներկայացրել են եվրոպական պաշտոնյաները։ Քննարկումն ընթանալու է կոնվենցիայի շուրջ Հայաստանում առկա կարծրատիպերը ջարդելու ու կոնվենցիայի իրական նպատակները ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ