23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ցուցմունք է տվել Գագիկ Հարությունյանը․ Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի և ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ:

Ըստ մեր լուրերի` Գ. Հարությունյանն ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց իրեն հայտնել են, որ այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: ՀՔԾ քննիչը Գ. Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, բայց Գ. Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ