13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վշտացած եմ․ իսկ դուք լա՞վ եք, տղերք․ Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարեւոր խնդիրներին։

1. Նախարարը չի հակադարձում հաղորդավարի կողմից տրված շատ կեղտոտ ձեւակերպմանը, որ իբր Լեռնային Ղարաբաղը ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ամբողջ հարցազրույցում Մնացականյանը չի խոսացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

2. Նախարարը փաստացի անպատասխան է թողնում մեկ այլ կեղտոտ ձեւակերպում. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»։

3. Եւ ամենակարեւորը, նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է։ Վերջակետ» ձեւակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում, փաստացի մերկացնելով ԱԳՆ-ի եւ ԱԽՔ-ի տոտալ անընդունակությունը «մաքրել» Նիկոլի հայտարարությունների հետեւից»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ