23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հասել ենք մի իրավիճակի, երբ սկզբում կալանավորում են, հետո մտածում՝ ինչի համար.Կոնստանտին Տեր-Նակալյան /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը անդրադռանլով ՀՀ ներքաղաքական իրավիճակին նշեց, որ դեռևս մեկուկես տարի առաջ ասում էին, որ իրադարձություններն այսպիսի զարգացումներ են ունենալու: «Մենք տեսնում ենք ծաղրանկարային դիկտատուրաների էլեմենտներով փնթի ռեպրեսիա և այդ բառի կիրառությունը նույնիսկ մեծ պատիվ է այս իշխանություններին»,-ասաց նա և հավելեց, որ արդեն երեք մարդ (Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան, Արսեն Բաբայան) անհիմն հիմնավորումներով անազատության մեջ է:

«Իշխանությունը հասել է մի վիճակի, երբ որոշման կայացման մեխանզիմը հետևյալն է՝ եկեք կալանավորենք, հետո կմտածենք՝ ինչի համար»,-ասաց նա և նշեց, որ այս ընթացքում պատռվում են բոլոր հնարավոր ու անհնար դիմակները:

Ըստ նրա ձերբակալությունները շարունակվելու են, խուլիգանական արարքները, երկակի ստանդարտների կիրառումները նույնպես. «Պատահական չէ դեսպանատների, միջազգային կառույցների լռությունը»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ