«Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ 0, 0, 0
Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է:
Օրինակ, հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցոլ Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ձեր կարծիքով, իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:
Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Հիմա հարցս: Այդ բարձր ամբիոնից քանի՞ անգամ է պարոն Միրզոյանը անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:
Դրա փոխարեն, օգտագործելով ընդձեռնված հնարավորությունը, ԱԺ խոսնակը առատորեն ջրել է սեփական քաղաքական թիմի նեղ ու ճղճիմ ներքաղաքական օրակարգը: Հերթական հեքիաթներն է պատմել “Հայաստանի հեղափոխության” մասին, թյուրամացիթյան մեջ գցել միջազգային գործընկերներին Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հարցով:
Դե, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի: Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է “նախորդ ռեժիմին”, ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից:
Ի դեպ, Արցախի հարցին անդրադարձը համառորեն բացակայում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Նիկոլի հետ քաղաքական առևտրի արդյունքում ստացած մասնագիտական թյուրիմացության միջազգային ելույթներում:
Հ.Գ. Երկու օր առաջ էլ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր; Հարցերի համար գրանցվել էր 48 պատգամավոր, իսկ դահլիճում ներկա էր նաև արտգործ նախարարաը: Հիմա հարց: Ձեր կարծիքով, քանի՞ անգամ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց դեպուտատների հարցերին:
Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ»: