08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թող ծպտուն հանեին, երբ Ալիեւը ֆաշիստ էր անվանում հայերին /վիդեո/

Հունիսի 13-ին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել եւ  ամփոփվել են տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքները:  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ մեծ համայնքներում հաղթել են Հանրապետականները:

Ինչ վերաբերում է ռուս լրագրող  Դմիտրի  Կիսիլյովի խորհրդարանում արած հայտարարությանը, ապա Շարմազանովի խոսքով արտգործնախարարությունն անդրադարձել է եւ իր կարծիքով,  Կիսիլյովն այն պերսոնան չէ, որ մենք ազգովի գիշեր- ցերեկ քննարկվի  նրրա պահվածքը:

Այդ դիտարկմանը, թե  ընդդիմադիր գործիչներին զայրացրել էր  ռուս լրագրողի պահվածքը,  նույնիսկ ոմանք  տեսակետ հայտնեցին, թե բոլորը մեղավոր էին, քանի որ  խաշած ժպիտներով էին նստած, Շարմազանովը պատասխանեց. “Ճիշտ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կոռեկտ արտահայտվեն:

Ես չեմ պատրաստվում սուպեր հայրենասիրական ելույթներ ունենալ, իսկ բոլոր նրանք, ովքեր այդպես ուլտրահայրենասիրական կոչեր են անում, ավելի լավ կլիներ, երբ Ալիեւն իրենց ներկայությամբ դահլիճում մի ամբողջ հայ ազգի ֆաշիստ էր անվանում, թող պատասխանեին, կամ գոնե ծպտուն հանեին”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ