Սերժ Սարգսյանը պոպուլիզմից այնքան հեռու է, որքան Ադրբեջանը դեմոկրատիայից. Շարմազանով

Խորհրդարանը շարունակում է 2013 թվականի պետբյուջեի քննարկումը: ԱԺ խմբակցությունների անունից պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացնելով իրենց գնահատականը փաստաթղթի նկատմամբ, հայտարարեց, որ խմբակցությունը 75առաջարկություն է ներկայացրել կառավարությանը եւ այս տեսքով, առանց փոփոխությունների բյուջեին դեմ է քվեարկելու:
Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նկատեց, թե իշխանության երիտասարդ ներկայացուցիչները ընդդիմության նք քննադատությունը շատ դեպքերում պոպուլիստական են անվանում.”Հարգելի պատգամավորները գոնե գաք ասեք` հարգելի ընդդիմախոսներ, մենք սխալվել ենք, նախագահն է պոպուլիստ, թե ընդդիմությունն է ճիշտ ասել այս տարիներին”
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց Ռուբեն Հակոբյանի վերջին դիտարկմանը.”Սերժ Սարգսյանը պոպուլիզմից այնքան հեռու է, որքան Ադրբեջանը դեմոկրատիայից”: