Վարչապետի խոսնակը կեղծում է փաստերը․ Politik.am
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել։ Քիչ առաջ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:
Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:
Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:
Մի կողմ թողնելով ակնհայտ ցինիզմը, որը սազական չէ պետության ղեկավարի մամուլի խոսնակին, անդրադառնանք կարևոր կեղծիքի, որը տարածում է նա իր պաշտոնական էջում։ Նիկոլ Փաշինյանը միջազգային իրավապաշտպան և ոչ մի կազմակերպության կողմից երբևէ չի ճանաչվել քաղբանտարկյալ։ Իհարկե Փաշինյանի թիմակիցները կարող են նրան համարել քաղբանտարկյալ, բայց այս կարգավիճակը ունի հստակ բնորոշում։ Փաշինյանը երբեք քաղբանտարկյալ չի համարվել: