23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր գծերը. սրանից հետո զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գտնում է, որ Հայաստանում տեղի է ունենում հասարակական կարծիքի լուրջ մանիպուլյացիա, այսինքն` հեղափոխություն եղավ, որպեսզի մարդիկ լավ ապրեն, ապա հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն հաստատվի, որից հետո հայտարարվեց, որ արդարության համար պետք է Քոչարյանին նստացնեն, հետո` հայտարարվեց, որ Քոչարյանին նստացնելու համար պետք է Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնից դուրս գա: 

Իշխանությունը ըստ Ենոքյանի՝ անցել է բարոյականության բոլոր գծերը, ընդ որում, ոչ թե գաղտնի ձեւով, այլ հրապարակային: « Սա միտված է Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծելուն: Շատերը սա 37 թվի հետ են համեմատում, Ստալինի գործողությունների հետ են համեմատում: Եւ հանրության մեջ էլ փորձ է արվում ստորին բնազդներ արթնացնել` հայտնվում են «ստուկաչներ, մատնագրեր գրողներ: Սա վատ է, բարոյականության այնպիսի կոպիտ ոտնահարում է, որից հետո արդեն ոչինչ զարմանալի չի լինի` զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, զարմանալի չեն լինի նոր Մարտի 1-երը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ