23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաջորդը լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին. Ռուբեն Մելիքյան

Իրավունքի նկատմամբ ծաղրը շարունակվում է, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հիմա էլ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել այն փաստի առթիվ, որ 2018-ի մարտին Հրայր Թովմասյանը ընտրվել է ՍԴ դատավոր։ Թե բա՝ իշխանության զավթում է (!): Հաջորդը երևի լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին։ Խուլիգանության հոդվածով», – նշել է Մելիքյանը: 

Հիշեցնենք՝ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Իսկ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ