Հարգելի ՍԴ դատավորներ, Դուք հիմա երկիր եք փրկում
ՀՀ Զինված ուժեր, ՀՀ Կենտրոնական բանկ… Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը` Սահմանադրական դատարանը: Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք: Հավատացեք, Դուք եք վաղվա Հայաստանի ողնաշարը, դուք հիմա երկիր եք փրկում, դուք հիմա պատմություն եք կերտում, ձեր անունները ոսկե տառերով են գրելու Հայոց պատմության դասագրքերում: Վայրկյան անգամ չկասկածեք:
Միհրան Հակոբյան
ԱԺ նախկին պատգամաոր