23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք … Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը». Աննա Հակոբյանի գրառումը

 «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով:

Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկ հատված։

Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։

Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։

Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։

Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։

Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։

Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:)))))

Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւ լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:)))»:

Ֆեյսբուքյան հանրարում գրառել է Աննա Հակոբյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

դիտվել է 11 անգամ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ