09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատրաստվենք սովորել ղազախերեն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-յան հանրագրում գրել է.

՛՛Այն փաստը, որ Կիսելյովը խոսել է ՛՛մշակութային ընդհանրության՛՛ և ՛՛ռուսերեն լեզվի անհրաժեշտության՛՛ մասին, միանգամայն սպասելի էր: Կարելի է վստահ լինել, որ ՛՛եվրասիականությունը՛՛ ՛՛մշակութային ընդհանրության՛՛ մասին պիտի փաստաղթեր ընդունի, ինչին տարբեր ձևերով, անկասկած, պատրաստվում են Բելառուսիան և Ղազախստանը: Խնդիրը հատկապես կարևոր է Բելառուսիայի համար, որն առհասարակ որպես երկիր պետք է ամեն ջանք գործադրի իր ՛՛մասնավոր ինքնության՛՛ և ՛՛առանձնահատկության՛՛ շարունակականության վրա, բայց որի վրա ՛՛ռուսականության՛՛ շատ մեծ շերտ կա:

Կիսելյովի՝ Հայաստանում արած հաստատումը ի թիվս այլոց, մեկ այլ բան է նշանակում: Որպես ՛՛հիմնադիրներ՛՛՝ Բելառուսիան և Ղազախստանը հնարավոր է՝ առաջ կքաշեն իրենց լեզուները ևս ՛՛հիմնադիր լեզուներ՛՛ հռչակելու խնդիրը և կարող են պահանջել բոլոր քննարկումներում, պաշտոնական փաստաթղթերում, գրագրություններում և այլն, այդ լեզուները նույնպես օգտագործել: Վերջիվերջո ՛՛պաշտոնական լեզվի/լեզուների՛՛ հարցում որևէ համաձայնություն պետք է լինի, և այդ համաձայնության հիմքում որևէ տրամաբանություն պիտի լինի: Ասենք՝ հիմնադիր պետությունների լեզուները: Կամ՝ որ երկիրն ինչքան գումար է ներդնում իր լեզուն պարտադիր թարգմանող լեզուների շարքում ունենալու համար: Կամ, ՛՛եվրասիականների՛՛ ընդլայնման դեպքում՝ որևէ սլավոնական և որևէ թուրքական լեզու (քանի դեռ խոսքը գնում է ՛՛թուրքական՛՛ ընդլայնման մասին), տվյալ դեպքում՝ ռուսերենն ու ղազախերենը: Արդյունքում ՛՛հիմնադիր՛՛ երկրների համար՝ ոչ, իսկ ՛՛միացած երկրների՛՛ համար ընդունված պարտադիր լեզուները կդառնան հանրային կրթության պայման: Այնպես որ, պատրաստվենք սովորել ղազախերեն՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ