Ամբողջական իշխանություն՝ Ղարաբաղի յոթ շրջանների դիմա՞ց
Այս պահին տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ աշխատանքային նիստը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն գնով գնում է անվերապահ կերպով դատական իշխանությունը բռնազավթելու ճանապարհով, և հասկանալի է, որ այդ ճանապարհին ունի արտաքին մութ ուժերի աջակցությունը:
Ստացվում է, որ ՍԴ-ն բռնազավթելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու առաքելությունը: Մոտենում ենք վտանգավոր կարմիր գծին:
Հ.Գ. Իսկ միգուցե նաև կա պայմանավորվածություն արտաքին ուժերի հետ. ամբողջական իշխանություն՝ Ղարաբաղի յոթ շրջանների դիմաց:
Աղվան Պողոսյան
քաղաքագետ