30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու. վարչապետը զրուցեց ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՛՛Դեմ եմ՛՛-ը հերթական սատարման երթն էր անցկացնում:

Կառավարության առաջ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛–ի ակտիվիստններին մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում և չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Հովիկ Աբրահամյանը նաև շեշտեց, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել ու իրենք հանձնարարություն են տվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որ ուսումնասիրեն՝ կոնկրետ նշված վայրերում կան նման ճնշումներ, թե ոչ: ՛՛Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու՛՛,-հայտարարեց նա:

Աբրահամյանը խնդրեց սպասել մինչև իրենց օրինագիծ ներկայացնեն Ազգային ժողով, որից հետո նոր կխոսեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ