09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզպետը չի կարող օգնել /վիդեո/

Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի մի քանի արտադրամասի աշխատակիցներ երեկ կրկին բողոքի ցույց են կազմակերպել Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջել են վճարել իրենց տաս ամսվա աշխատավարձը:

Հինգ տասնյակից ավելի ցուցարարները ցանկացել են տեսնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:  Վերջինս հանդիպելով աշխատակիցներին` նրանց չի խոստացել հարցի շուտափույթ լուծում: Մարզպետի տեղեկացմամբ այս պահին գործարանի խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որից էլ պարզ կդառնա նրա “լինել-չլինելու” հարցը:

Արթուր Նալբանդյանը մասնավորապես ասել է. “Ես չեմ կարող ձեր աչքին նայել ու սուտ խոստումներ տալ: Հարցն այնքան է  հասունացել, որ նոր ծրագրեր են մշակվում: Կա նոր սեփականատեր, բայց պետք է հասկանանք՝ գործարանը հեռանկար ունի՞, թե չէ: Հիմա էդ ճանապարհի վրա ենք: Դուք  եկել եք, ասում եք՝  էսօր մի պատասխան տվեք` հայա` հա, չէյա չէ:  Ես էսօր պատասխան չունեմ` սուտ ո՞նց ասեմ”,- եզրափակել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Վանաձորի քիմգործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել, որից հետո նրանց  մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ էին տալիս:

Գործարանի տնօրինությունը իր բացատրությունն ունի` գործարանը վնասով է աշխատում, ինչի հետեւանքով  պարտքեր են կուտակվում:

Քիմգործարանի աշխատակիցների ճակատագիրն առայժմ անհայտ է, բայց նրանք վճռական են տրամդված, եթե չվճարեն իրենց գումարնեը` գործադուլ կանեն: 

Լուսանկարը՝ Aravot.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ