Մի կիսախելագար անձի և նրա բաշիբոզուկների պատճառով. փաստացի հանցակազմ /լուսանկար/
Դեռ Նիկոլի խուլիգանական խմբին չե՞ն փռել ասֆալտին, թե՞ իրենք գործում են ոստիկանության հետ։
Հանցակազմը փաստացի։
***
Պարզվում է՝ իշխանական խամաճիկներn այնքան են լկտիացել արդեն, որ օրը ցերեկով հարձակվում են մամուլի ներկայացուցիչների վրա ու մնում անպատիժ: Օրենքը այնքան է ոտնահարվել ու դարձել իշխող ուժի ոտքի տակ փալաս, որ ժողովրդի անվան տակ կոնկրետ հանցագործություններ են կազմակերպվում: Այսօրվա չորս խուլիգանները, ինչպես վկայում են բազմաթիվ լուսանկարներ, Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման խունտայից են, այն նույն մարդիկ են, որոնք դատարանների մոտ և Ազատության հրապարակում ակցիաներ էին կազմակերպում՝ ի պաշտպանություն իշխող ուժի: Դրանցից մեկը տխրահռչակ Ջիվանիկի սպասարկուն է, մյուսը՝ հայտնի Ամիգո անունով ՔՊ-ական տարրը, որը նաև Մարիամ Փաշինյանի անձնական վարորդն է:
Խստորեն դատապարտելով ժամեր առաջ «Հայելի» ակումբի վրա իրականացված հարձակումը՝ պահանջում եմ անհապաղ կալանավորել դրա իրականացնողներին և հրահրողներին, անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ են դրանք: Տեղին է հիշեցնել, որ «Խեղափոխություն» թիմի երկու երիտասարդներ այսօր կալանք են կրում բանտում միայն այն բանի համար, որ մոտեցել ու հարցեր են ուղղել դատավոր Աննա Դանիբեկյանին՝ փորձելով հարցազրույց նկարահանել:
Ստացվում է, որ իշխանական խուժանապետության կրողներին կարելի է ամեն ինչ՝ օրենքով, թե ապօրինի, իսկ ընդդիմությանը արգելված է նույնիսկ թույլատրելին: Եվ ամենահետաքրքրականը այս ամենի մեջ այն է, որ «Հայելի» ակումբի վրա հարձակումը Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանքի օրգանական շարունակությունն է՝ երկու դեպքն էլ ուղղված են մամուլի դեմ, ուղղված են ազատ մամուլն ու ազատ խոսքը ոչնչացնելուն:
Այս ամենաթողությանը անպայմանորեն անդրադառնալու է քաղաքակիրթ աշխարհը, եվրոպական համապատասխան կառույցները անպայման սա գրանցելու են ու պահեն իրենց արխիվներում ու պետք եկած ժամանակ դնեն ՀՀ ներկա կամ գալիք իշխանության առաջ: Այդպիսով խաթարվելու է Հայաստանի միջազգային վարկանիշը, վնասվելու է հեղինակությունը, ու այս ամենը՝ մի կիսախելագար անձի և նրա բաշիբոզուկների պատճառով:
Անի Կարապետյան