23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր շատերն են «գլխին տալիս» և ասում «էս ու՞մ ընտրեցինք», բայց ոչինչ, սա անհրաժեշտ փուլ է

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է.

«Նախորդ տարի, այս օրը հերթական անգամ տապալվեց սահմանադրական կարգը` շրջափակվեց ՀՀ ազգային ժողովը և դրանով փաստվեց, որ մեր երկրի «նորաթուխ» ղեկավարությունը ոչ թե նպատակ ունի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, այլ ուղակի ցանկանում է տոտալ իշխանություն ստանալ և վրեժ լուծել… վրեժ լուծելու գործընթացը քաղաքական հակառակորդներից սահուն կերպով անցավ դատավորների, բժիշկների և սովորական քաղաքացիների վրա… Այսօր շատերն են «գլխին տալիս» և ասում «էս ու՞մ ընտրեցինք», բայց ոչինչ, սա անհրաժեշտ փուլ է մեր ժողովրդի համար, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում կրել պատասխանատվություն սեփական արարքների համար…

Հ.Գ. հիվանդության բուժումը հաճելի չէ, ասեմ ավելին, նույնիսկ տհաճ է, պարբերաբար ուղեկցվում է ցավով և ցավոտ միջամտություններով… Մենք էլ կանցնենք այս ցավի միջով, բայց անպայման կբուժվենք, քանի որ այլ տարբերակ լինել չի կարող…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ