28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երանի՜ նրան, ով հեշտ չի զայրանում ու բորբոքվում

Երանի՜ նրան, ով հեշտ չի զայրանում կամ բորբոքվում: Նա մշտապես խաղաղ է: Վանելով իրենից բորբոքվածության և բարկացկոտության ոգին՝ նա հեռու է պատերազմից և խռովությունից, մշտապես հոգով հանգիստ է և դեմքով՝ բերկրուն: Ով հեշտ չի բարկանում և պարապ խոսքերից չի հուզվում, նա իրավացիության և ճշմարտացիության գործիչէ:Նա առանց ճիգի զսպում է շատախոսությամբ տառապողներին և համբերատար է նրանց հանդեպ:

Նա չի վիրավորում, նրա հետ վատ բաներ չեն պատահում, նա վեճերից չի ուրախանում, քանզի բոլորի հանդեպ սեր է տածում: Անզայրացկոտը վեճեր չի սիրում, այլ մշտապես ողջախոհ է, սիրում է խաղաղությունը և համբարետարության մեջ է մնում:

Ով իր մեջ հեշտ չի ընդունում դյուրագրգռության ոգին, նա Սուրբ Հոգու կացարան է դառնում: Դյուրագրգռություն չունեցողը չի վշտացնում Սուրբ Հոգուն: Նա կարող է և՛ հեզաբարո լինել, ունենալ և՛ սեր, և՛ համբերություն, և՛ խոնարհություն: Բարկության մեջ չընկնողը զարդարվում է ամենայն բարի գործով և սիրելի է Քրիստոսին: Այդ պատճառով նա է հիրավի երիցս երանելի, ով մշտապես վանում է իրենից զայրացկոտության և դյուրաբորբոքության ոգին, քանզի նրա թե՛ մարմինը, թե՛ հոգին, և թե՛ միտքն առողջ են:

Եփրեմ Ասորի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ