08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավոր պատճառները. փորձագետ-տնտեսագետ

Սպասվում է՞ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացում: Ինչպիսի՞  թանկացումներ են սպասվում: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում այս մասին լրագրողների հետ խոսեց ՝ տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը:

“Կարծես փորձում են հիմնավորել այն հանգամանքը, թե ինչու  է էլեկտրաէներգիան թանկանում”,-նկատեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ թանկացման համար կան որոշակի որոշակի գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն  գնի վրա. “էներգետիկ համակարգի անխափան աշխատանքը, չենք կարող չփաստել, որ անխափան աշխատանք ապահովվելու համար հարկավոր  քսան միլիոն դրամ, համակարգը կարծես թե հիվանդ է և նույնիսկ կարելի է ճգնաժամի տարրեր տեսնել, և այս պարագայում պետք է բարձրանա սակագները”,-ասաց Եղիազարյանը  և շարունակելով միտքը հավելեց.” Բացի այդ կա վտանգ, որ կանգ կառնենք էներգետիկ համակարգի դիֆիցիտության առջև: Էլեկտրաէներգիայի թանկացումները կլինեն մոտ ամիսներին` սպասվում է տաս տոկոս թանկացում, այդ թանկացումը մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:

Փորձագետ-տնտեսագետը  նշեց , որ արտերկրում ժամանակակից տեխնոլոգիների, միջոցների ներդրման արդյունքում հնարավոր է,  որ էլեկտրոէներգիան  էժանանա, բայց  Հայաստանի էներգետիկ համակարգը հին է, և հնարավոր է, այդ միջոցները կիրառելու դեպքում էլ ավելի շատ էլեկտրաէներգիա ծախսվի և հակառակ ազդեցությունը ունենա և սակագինը էլ  ավելի թանկանա:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ