08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին փախուստի մեջ է, Օսիպյանները տուժածով չեն հետաքրքրվել. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում , բայց խոսել չէր կարողանում:Նա 2 օր առաջ վիրահատվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, հեռացվել է տղայի փայծաղը:

Երեկ հիվանդանոցից “Ժամանակին” փոխանցեցին, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր , բայց կայուն: Նշենք, որ արդեն իսկ հաստատվել է, որ վիճաբանության ժամանակ Վանւշին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել իսկ կալանավորումը ընտրվել որպես խափանման միջոց:

“Ժամանակ”-ը զրուցել է Վանուշի հոր՝ Անդրանիկ Ալեքսանյանի հետ:

Վերջինս նաև նշել է, որ այս օրերին Օսիպյանների կողմից իրենց որևէ օգնություն, հիվանդանոցային ծախսերը փոխհատուցելու առաջարկ չի եղել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ