22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կադաստրում կադրային փոփոխություններ կլինեն

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանի ուշադրության կենտրոնում լինելու է նախևառաջ ոլորտի արդիականացումը: ՛՛Պետք է ավելի օպտիմիլիզացվի համակարգը, չեմ ասում, թե այդ ժամանակ կլինենք իդեալական, բայց համակարգը առաջատարներից մեկը պետք է լինի՛՛,-այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք օպտիմալացումը չի ենթադրում կադրային փոփոխություններ, նա պատասխանեց. ՛՛Իմ կարծիքով՝ կա նման խնդիր, որովհետև համակարգում տարբեր մարզերում կան ոլորտներ, որտեղ ժողովրդին ծառայության մատուցման պարագայում աշխատողները քիչ են, բայց կա ուռճացված աշխատակազմ: Պետք է բերենք բալանսի այդ ամենը՛՛:

 Ինչ վերաբերում է ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրներին, ապա Մարտին Սարգսյանն առայժմ նման խնդիրների չի տիրապետում, մոտակա ժամանակներում հետամուտ կլինի: ՛՛Ամեն դեպքում չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ կան այդտեղ, որովհետև աշխատում են պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնք զրոյական վիճակից ստեղծել են ամբողջ կադաստրային բազա: Առաջիկայում աշխատանքների ու ժամանակահատվածի մեջ մենք կփորձենք խնդիրների լուծումները գտնել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ