08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պահանջում են արդարադատություն եւ հավատում են /ֆոտո, վիդեո/

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է Հարսնաքարի գործով 6 ամբաստանյալի՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանն ու Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանի բողոքի քննությունը:  

 Հիշեցնենք, որ  ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, նրա ընկերներին բռնարարքի ենթարկելու գործով Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ի դատավճռով բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվել են 12 տարվա ազատազրկման:

Նրանց պաշտպանները վերաքննիչ բողոքում խնդրել են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Հույսները չեն կտրում ամբաստանյալների հարազատները: Նրանք նստացույց են արել նախագահի նստավայրի առաջ, իսկ վերաքննիչի դատական նիստերին ցուցապաստառներով դատարանի առաջ են:

Հաջորդ դատական նիստը հունիսի 6-ին է:

Հարազատների խոսքը տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ