10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պետական մարմիններում պարտադիր կուտակայինում չընդգրկվելու դիմումները չեն ընդունում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է.”Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: ”Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնում էլ` երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. ”Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք”,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ