Բաց նամակ՝ Միկոյանի հայերեն չհասկացող հարազատներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/10440651_686689_1401788409.jpg)
Խորհրդային ժամանակների պետական գործիչ՝ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին Երևանի ավագանու որոշումը առաջացրեց հայ հասարակության որոշ շերտերի վրդովմունքը: facebook-ում ստեղծվել է էջ, որտեղ նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք.
“Հաշվի առնելով Ա. Միկոյանի արձանի տեղադրման քաղաքական ենթատեքստը, այն է` Հայաստանի պետական ինքնիշխանության, ազգային արժանապատվության անթաքույց ոտնահարում, նախաձեռնում ենք ստորագրահավաք այս բաց նամակի տակ: Նամակի տեքստը ռուսերեն է հասկանալի պատճառով` հասցեատերերը չեն տիրապետում հայերենին, դա իրենց մայրենի լեզուն չէ: Եթե կողմ եք այս նախաձեռնությանը` խնդրում ենք միացեք”,-նշված է հայտարարության մեջ:
Նամակը կարդացեք այս հասցեով՝ https://www.facebook.com/events/1442176729370946/?notif_t=plan_user_invited