18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

”Նվաճեցինք 4 ոսկե մեդալ. սպասելիքներն արդարացան”. Սամվել Գևորգյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացված մրցաշարից ունեցած սպասելիքներն արդարացան:

”Մեկնել էինք ուժեղ կազմով, նվաճեցինք 4 ոսկե: Թիմային հաշվարկում 2-րդն էինք:  Ոսկե մեդալներ նվաճեցին Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը: Մեզ այնտեղ մրցակից չտեսանք, քանի որ հիմնական հակառակորդ թիմերը` Ռուսաստանը և Թուրքիան, այնտեղ չէին”,-նշեց Գևորգյանը:

Հավաքականի մարզիչը հավելեց, որ հայ ըմբիշները մասնակցելու են Գերմանիայում անցկացվող Ա դասի մրցաշարին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ